Մեր լաբորատորիան սկսել է իր գործունեությունը 2005թ.-ից, և այս տարիների ընթացքում արդեն հասցրել է ձեռք բերել մեծ փորձ և վստահություն բնակչության շրջանում: Շնորհիվ բարձր որակավորում ունեցող անձնակազմի համակցված աշխատանքի, բարձրորակ ռեակտիվների, Եվրոպական և Ամերիկյան արտադրության ժամանակակից անալիզատորների, յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ անհատական մոտեցմամբ, մենք տալիս ենք առավել հուսալի արդյունքներ: Եվ քանի որ միայն ճշգրիտ լաբորատոր արդյունքների հիման վրա բժիշկը կարող է կատարել ճիշտ ախտորոշում և նշանակել համապատասխան բուժում, դա, իհարկե, արդեն երաշխիք է առողջության համար: Մենք համոզված ենք, որ շնորհիվ մեր կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների և հետագա կանխարգելիչ միջոցառումների, Դուք կապրեք երկար, առողջ և լիարժեք կյանք:
Իրավական կարգավիճակը Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Գործունեության տեսակը — Բժշկական լաբորատոր ախտորոշում և ուլտրաձայնային հետազոտություններ
Հիմնադրման ամսաթիվ — Դեկտեմբերի 12, 2005 թ.
Լիցենզիա — М3РА կ-xx-001569, М3РА կ-xx-000695
Ունենալով երկար տարիների փորձ, մեր կենտրոնը կարողացել է ձեռք բերել այցելուների վստահությունն ու հարգանքը: