Ուշադրություն. “ԴԻԱՍԹԱՐ” կենտրոնում կատարվում են լիդոկայինի և արտիկայինի նկատմամբ ալերգիայի հակվածությունը որոշող հետազոտություններ։
Կալպրոտեկտին , լակտոֆերին , տրանսֆերին , թաքնված արյուն կղանքում — սկրինինգային թեստ աղիքներում բորբոքային պրոցեսների և ստամոքս – աղիքային տրակտի ֆունկցիոնալ հիվանդությունների տարբերակման համար :Կալպրոտեկտինի և լակտոֆերինի առկայությունը կղանքում վկայում է աղիքներում բորբոքային պրոցեսի մասին , պայմանավորված ծանր պաթոլոգիաներով ` Կրոնի հիվանդություն , աղիքի ուռուցք , պոլիպներ , ստամոքսի խոցային պրոցեսներ , կոլոռեկտալ քաղցկեղ , էնտերոպատիա , աուտոիմունային հիվանդություններ :
Լեպտինը – ճարպային հյուսվածքի հորմոն է , որը մասնակցում է էներգետիկ նյութափոխանակությանը և պատասխանատու է հագեցվածության և քաղցածության համար : Լեպտինի կոնցենտրացիայի խախտումը կարող է հանգեցնել գիրության կամ , ընդհակառակը , անորեքսիայի :
Հակամարմիններ ԹՏՀ – ի ռեցեպտորների նկատմամբ (Ат – р ТТГ ) — կարևոր դեր են խաղում հղի կանանց վահանագեղձի հիվանդությունների ախտորոշման գործում : Վտանգն այն է , որ դրանք կարող են հաղթահարել ընկերքի պատնեշը և նորածնի մոտ հիպերթիրեոզ առաջացնել :
Ցինկը — անհրաժեշտ է մազերի աճի համար , նրա անբավարարությունը հանգեցնում է մազաթափության և ճաղատության : Այն նաև անհրաժեշտ է տեստոստերոնի սինթեզի համար : Ցինկը հրաշալի հակաօքսիդանտ է և մաքրում է օրգանիզմը ազատ ռադիկալներից: