Մեր լաբորատորիայում կատարվում են հետևյալ հետազոտությունները՝ 1․ Covid-19 IgG հակամարմիններ (արյան մեջ) 2․Ռապիդ հակածին թեստ-արագ մեթոդ (քսուկ քթըմպանից) Կալպրոտեկտին կղանքում – կալպրոտեկտինի բարձր ցուցանիշը վկայում է աղիքներում բորբոքային պրոցեսների,ուռուցքի,պոլիպների,խոցի մասին,նաև ստամոքսի խոցի,Կրոնի հիվանդության և աուտոիմուն հիվանդությունների մասին։ Պարաթհորմոն-ունի կարևոր նշանակություն օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի քանակի պահպանման համար՝ ազդելով ոսկրերի,երիկամների և վիտամին D-ի օգնությամբաղիների վրա։ Կալցիտոնին— կալցիտոնինի որոշումը արյան մեջ պարտադիր հետազոտություն է օստեոպորոզի կասկածի դեպքում։ Ցինկ-անհրաժեշտ է մազերի աճման համար։Նրա անբավարարությունը հանգեցնում է մազաթափության և ճաղատության։Այն նաև անհրաժեշտ է տեստոստերոնի սինթեզի և սպերմատոզոիդների ակտիվության խթանման համար։Ցինկը հրաշալի հակաօքսիդանտ է,մաքրում է օրգանիզմը ազատ ռադիկալներից։ Ինչու՞ է կարևոր վիտամին D –ի հետազոտությունը Վիտամին D-ն պահպանում է անօրգանական ֆոսֆորի քանակն արյան մեջ,նպաստում է օրգանիզմում կալցիումի և մագնեզիումի յուրացմանը,կանխում է մկանային թուլությունը,մաշկային հիվանդությունները,բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը,ազդում է աղիքների,երիկամների և մկանների բջիջների վրա,մասնակցում է սրտի աշխատանքի և զարկերակային ճնշման կարգավորմանը։ Վիտամին D –ն անհրաժեշտ է վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի և արյան մակարդելիության համար։ Վիտամին D -ն կանխում է օրգանիզմի բջիջների անկառավարելի բազմացումը,ինչն արդյունավետ է քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման գործում։